Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար, միլիարդատեր, կալանավորված Սամվել Կարապետյանի աջակցության երթի մասնակիցներին:
«Դուք կարող եք մարդկանց տալ համազգեստ, որ հագնեն ու գան ձեր ցույցերին, բայց չեք կարող նրանց տալ կրակ, որ դնեն սրտերում: Որովհետև կրակը փողով չես առնի, այն ծնվում է հավատից:
Բայց ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում: Դուք այն առնում եք փողով, դրա համար ձեր հավատը ոչ լուսավորում է, ոչ տաքացնում մարդկանց:
Դուք կարող եք մարդուն տալ բարձրախոս, որ նա խոսի, բայց չեք կարող տալ գաղափար, որ դնի խոսքի մեջ: Որովհետև խոսացողին կարող եք առնել փողով, բայց գաղափարը` ոչ:
Դատարկախոս, անգաղափար, անհավատ անաստվածներ»,- գրել է Կոնջորյանը: