ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան Zarkerak - ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան
ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան

ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի աջակցության համար կազմակերպված երթին ու այդ երթի ժամանակ վերջինիս որդու հայտարարությանը:

«Կարճ ասած՝ Ռուսաստանի քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ մեզ բացատրեն թե ի՞նչ է ազատությունը։

Երեկ օրինակ պարզեցինք, որ ազատությունը սլոգան ունի և այդ սլոգանը «մեր ձևովն» է։ Հետաքրքիր է ազատության կալուգայական ինտերպրետացիան էլ ի՞նչ դրսևորումներ ունի։ Անհամբեր սպասենք նոր գիտելիքների»,- գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ երթի մասնակիցները կրում էին «Մեր_ձևով» հեշթեգը կրող գլխարկներ ու շապիկներ: Երբ լրագրողները Սամվել Կարապետյանի որդուց հարցրել են, թե ինչ է նշանակում «Մեր_ձևով», վերջինս հայտարարել է, թե դա նշանակում է ազատություն, «Ազատության սլոգանն է»:

05 Հուլիս, 2025 13:39
Վեր