ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին Zarkerak - ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին
Zarkerak Zarkerak - ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին
ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀԱՄԱՍ-ը դրական արձագանք է տվել Գազայի հատվածում հրադադարի և գերիների ազատ արձակման՝ Վաշինգտոնի ծրագրին: Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք խմբավորումն ընդունե՞լ է այն: ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել՝ անմիջապես բանակցությունների նոր փուլ սկսել։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Իսրայելն ընդունել է 60-օրյա զինադադար հաստատելու համար անհրաժեշտ պայմանները:

«Հուսով եմ՝ ՀԱՄԱՍ-ը կգնա գործարքի, այլապես շատ ավելի վատ կլինի»,- զգուշացրել է Դոնալդ Թրամփը։

Associated Press-ի տվյալով՝ պաղեստինյան շարժումը պատրաստ է համաձայնագիր կնքել՝ պայմանով, որ պատերազմն ամբողջությամբ կդադարեցվի, իսկ Իսրայելը հնարավորություն չի ունենա վերսկսելու ռազմական գործողությունները: Մինչդեռ Իսրայելի վարչապետը պնդում է՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի:

05 Հուլիս, 2025 17:43
Վեր