ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում. Մխիթար Հայրապետյան Zarkerak - ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում. Մխիթար Հայրապետյան
Zarkerak Zarkerak - ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում. Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում. Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում. Մխիթար Հայրապետյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և արհեստական բանականության մեջ Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում։ Այդ մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում։

«Տպավորիչ է տեսնել, թե ինչպես ֆրանսիական Mistral AI-ը կարճ ժամանակում դարձավ Լյուքսեմբուրգի կառավարության, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության, Սինգապուրի պաշտպանության նախարարության և այլ առաջատար հաստատությունների վստահելի գործընկերը: Մենք հպարտ ենք, որ Հայաստանը նույնպես միանում է այս զարգացող համաշխարհային շարժմանը։

Մեր գործընկերության նպատակն է վերափոխել հանրային ծառայությունները և ազգային նորարարությունները։

Այս համագործակցությունը կհզորացնի Հայաստանի տեղական ԱԲ էկոհամակարգը՝ հնարավորություն ընձեռելով մեր հետազոտողներին, ստարտափներին մշակելու ինքնուրույն, մրցունակ տեխնոլոգիական լուծումներ Հայաստանի և ամբողջ աշխարհի համար։

Իմ խոսքը՝ Mistral AI-ի պաշտոնական կայքում՝ https://mistral.ai/solutions/ai-for-citizens»,- գրել է նա։

05 Հուլիս, 2025 20:41
Վեր