Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շարուրի փողոցի թիվ 32 հասցեի մոտ ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan. com-ը:
Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «BYD» մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքից, ինչի հետևանքով էլ վարորդը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։