Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանի հաղթական մեկնարկը Zarkerak - Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանի հաղթական մեկնարկը
Zarkerak Zarkerak - Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանի հաղթական մեկնարկը
Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանի հաղթական մեկնարկը

Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանի հաղթական մեկնարկը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը հաղթանակով մեկնարկեց Բաթումիում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում։

Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարի առաջին փուլում Տաջիկստանի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովայի (վարկանիշ՝ 2030) հետ դիմակայության առաջին դասական պարտիայում Էլինա Դանիելյանը խաղաց սպիտակ ֆիգուրներով եւ առավելության հասավ 27-րդ քայլին։

Հուլիսի 7-ի շախմատիստուհիները կանցկացնեն եւս մեկ դասական պարտիա։ Հավասարության դեպքում անցկացվեն արագ խաղի երկուական պարտիաներ։

Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանից մասնակցում է նաեւ Լիլիթ Մկրտչյանը, որի մրցակիցը ալժիրցի միջազգային վարպետ Լինա Նասրն է։ Նրանց առաջին պարտիան դեռ չի ավարտվել։

06 Հուլիս, 2025 23:48
Վեր