Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը տևել է մոտ 1 ժամ Zarkerak - Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը տևել է մոտ 1 ժամ
Zarkerak Zarkerak - Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը տևել է մոտ 1 ժամ
Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը տևել է մոտ 1 ժամ

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը տևել է մոտ 1 ժամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում հուլիսի 10-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Այժմ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկու երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է մոտ մեկ ժամ։

Նշենք, որ Լավրովի և Ռուբիոյի միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 19-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։ 

 

10 Հուլիս, 2025 15:58
Վեր