Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել Zarkerak - Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Zarkerak Zarkerak - Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհահատվածի ցուցանակի մոտ հայտնաբերվել են 1 հրացան, 2 ատրճանակ, 9 նռնակ, 4 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 623 փամփուշտ:

Ոստիկանությունից հիշեցնում են՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:

Ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։

12 Հուլիս, 2025 13:17
Վեր