ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Zarkerak - ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են
Zarkerak Zarkerak - ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են
ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 12-ին՝ ժամը 20:59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Երկու ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել (մոտ 20մ) շտապօգնության ավտոմեքենային։

13 Հուլիս, 2025 10:01
Վեր