Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Zarkerak - Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան
Zarkerak Zarkerak - Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ժորա Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիք Ավետիսյանի վարած «Foton Tunland» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մեկը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

15 Հուլիս, 2025 19:52
Վեր