Գարեգին Բաղրամյանը՝ քաղաքացիների՞, թե՞ ՀԷՑ-ի շահերն է պաշտպանել Zarkerak - Գարեգին Բաղրամյանը՝ քաղաքացիների՞, թե՞ ՀԷՑ-ի շահերն է պաշտպանել
Zarkerak Zarkerak - Գարեգին Բաղրամյանը՝ քաղաքացիների՞, թե՞ ՀԷՑ-ի շահերն է պաշտպանել
Գարեգին Բաղրամյանը՝ քաղաքացիների՞, թե՞ ՀԷՑ-ի շահերն է պաշտպանել

Գարեգին Բաղրամյանը՝ քաղաքացիների՞, թե՞ ՀԷՑ-ի շահերն է պաշտպանել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀԷՑ- հետ կապված պատմությունում կա մի անձ, որը այսօր ուշադրությունից դուրս է մնացել։ Խոսքը՝ ՀԾԿՀ նախակին նախագահ Գարեգին Բաղրամյանի մասին է։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այն կառույցն է, որը պետք է ոչ միայն սակագներ հաստատի, այլև հետևի, որպեսզի հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները։ Գարեգին Բաղրամյանը, ավելի քան 5 տարի ղեկավարել է ՀԾԿՀ-ն, ընդ որում հենց իր պաշտոնավարման տարիներին արդեն բազմաթիվ դժգոհություններ կային էլեկտրաէներգիայի մատակարարման և որակի հետ կապված։ 

Մինչդեռ Գարեգին Բաղրամյանը, որը պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում, ոչ միայն ծպտուն չէր հանում ՀԷՑ-ի «բեսպրեդելի» հետ կապված, այլև ամեն գնով փորձում էր պաշտպանել ՀԷՑ-ի շահերը։ 

Սա վկայում էր արդեն այն մասին, որ Գարգեին Բաղրամյանն իր պաշտոնավարման ժամանակ շահերի համընկնում ուներ Սամվել Կարապետյանի ՀԷՑ-ի հետ։ Ընդ որում, այդ մասին ժամանակին գրում էր նաև մամուլը։ 

ՀԵՑ-ի մատուցած անորակ ծառայությունների համար պատասխանատվության իր բաժինն ունի նաև Գարեգին Բաղրամյանը, որն այսօր կարծես ստվերում է մնացել։ Բաղրամյանն ի պաշտոնե պարտավոր էր պաշտպանել հանրության շահերը, մինչդեռ ջանասիրաբար պաշտպանում էր ՀԷՑ-ի սեփականատերերի բիզնես շահերը, որոնց հետ, ըստ մամուլի հրապարակումների, Բաղրամյանը սերտ կապեր է ունեցել։

Ուշագրավ է նաև այն, որ տարիներ առաջ մամուլը գրել էր, որ Գարեգին Բաղրամյանին տարբեր պաշտոններում նշանակելու համար աջակցել են նաև Ռուսաստանից, ինչը թերևս նշանակում է, որ Գարգին Բաղրամյանը կոնկրետ անձնական և քաղաքական շահեր է ունեցել ՀԵՑ-ի «վերևների» հետ։ 

Այսօր, երբ արդեն ՀԷՑ-ի պետականացումը իրականություն է դառնում, անհրաժեշտ է, որպեսզի պատասխանատվության իրենց բաժինը կրեն նաև այն անձինք, որոնք տարիներ շարունակ պետական պաշտոններն ու լծակներն օգտագործել են Սամվել Կարապետյանի և նրա «մայր հայրենիքի» շահերը սպասարկելու համար։ 

Գարեգին Բաղրամյանը պետք է բազմաթիվ հարցերի պատասխանի և հանրությանը բացատրի՝ թե ինչու է ոտնահարել  նրանց շահերը, ում շնորհիվ նաև բարձր աշխատավարձ է ստացել պետական բյուջեից։

Մկրտիչ Իսրայելյան

29 Հուլիս, 2025 20:57
Վեր