Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեքշաբթի կեսօրին կրակոց է տեղի ունեցել Լոս Անջելեսի Գյանադա Հիլս բնակավայրում գտնվող մանկապարտեզում՝ Kids Dream Learning Center-ում։ Կրակոցների հետևանքով երկու կին տեղափոխվել է հիվանդանոց. նրանց վիճակը կայուն է, հայտնում է LA Times-ը։
Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 12:30-ին, ոստիկանության ներկայացուցիչ, կապիտան Քեթլին Բըրնսի խոսքով՝ կրակոցը, ամենայն հավանականությամբ, թիրախային էր և կապված է ընտանեկան կամ կենցաղային բռնության հետ։
Կասկածյալը դեպքից հետո փախել է Tesla մակնիշի ավտոմեքենայով, սակայն ոստիկանությունը նրան ավելի ուշ ձերբակալել է առանց միջադեպի՝ դեպքի վայրից մոտ յոթ մղոն հեռու։ Օգտագործված զենքը հայտնաբերվել է։
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք կրակոցը տեղի է ունեցել երեխաների անմիջական ներկայությամբ։ Բոլոր երեխաները անվտանգ են և միացել են իրենց ծնողներին։
Մանկապարտեզը, որը գործում է երեքշաբթիից ուրբաթ, սպասարկում է մանկահասակ երեխաների՝ նորածինների։
Այլ աղբյուրների հաղորդմամբ՝ սեփականատերերը հայեր են:


