Չլողալ Սևանի արգելված հատվածներում, ոչ սթափ չվարել լողամիջոց, չխախտել հասարակական կարգը. ինչ է փոխել ջրային պարեկային ծառայության աշխատանքը ջրում և ցամաքում Zarkerak - Չլողալ Սևանի արգելված հատվածներում, ոչ սթափ չվարել լողամիջոց, չխախտել հասարակական կարգը. ինչ է փոխել ջրային պարեկային ծառայության աշխատանքը ջրում և ցամաքում
Zarkerak Zarkerak - Չլողալ Սևանի արգելված հատվածներում, ոչ սթափ չվարել լողամիջոց, չխախտել հասարակական կարգը. ինչ է փոխել ջրային պարեկային ծառայության աշխատանքը ջրում և ցամաքում
Չլողալ Սևանի արգելված հատվածներում, ոչ սթափ չվարել լողամիջոց, չխախտել հասարակական կարգը. ինչ է փոխել ջրային պարեկային ծառայության աշխատանքը ջրում և ցամաքում

Չլողալ Սևանի արգելված հատվածներում, ոչ սթափ չվարել լողամիջոց, չխախտել հասարակական կարգը. ինչ է փոխել ջրային պարեկային ծառայության աշխատանքը ջրում և ցամաքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Թե Սևանա լճում լողամիջոցներ վարելիս, թե լճի առափնյա հատվածում հասարակական կարգի պահպանության առումով ջրային պարեկային ծառայության ներդրման արդյունքը,իմ կարծիքով, ակնհայտ է»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Դավիթ Գալոյանը:

Արդեն երկրորդ տարին է, որ Ջրային պարեկային ծառայությունը հուլիսի 1-ից՝ մասնավորապես շաբաթ և կիրակի օրերին իրականացնում է ուժեղացված ծառայություն Սևանա լճի առափնյա հատվածի հանրային լողափերում և լճում:

Մայոր Գալոյանի խոսքով, այժմ պարեկային ծառայությունն ունի 3 նավ,  10 ջրային սկուտեր, ծառայությունում ընդգրկված է 71 աշխատակից, որոնք 4 հենակետերում աշխատում են 4 հերթափոխով: Սակայն, ըստ նրա, ծառայողների թիվը բավարար չէ, եթե հաշվի առնենք, որ ծառայությունն իրականացվում է 100 կմ -ի վրա՝ ընդգրկելով Շորժայից մինչև Հայրավանք հատվածը՝ Սևանի ուղղությամբ:  Ջրային պարեկային ծառայության աշխատանքը պայմանակաանորեն կարելի է բաժանել երկու մասի՝ ջրում և ցամաքում:

«Նավերից բարձրախոսով հաղորդում ենք լողամիջոցների շահագործման կանոնները պահպանելու մասին: Հատուկ ուշադրություն ենք դարձնում լողամիջոցների շարժին՝ նավեր, առագաստանավեր, սկուտերներ, մասնավորապես՝ արդյոք դրանցից չեն օգտվում ոչ սթափ վիճակում», -մանրամասնեց Դավիթ Գալոյանը:

Ըստ նրա կասկածի դեպքում ստուգում են սթափությունը, դրական պատասխանի դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ 30 հազար դրամ.«Բայց  վարչական պատասխանատվության հետևանքով տուգանային միավորներ չեն  հանվում:  Այս տարի շուրջ 20 արձանագրություն արդեն իսկ կազմվել է»: 

Դավիթ Գալոյանի դիտարկմամբ, պարեկային ծառայության ներկայությունն այս հարցում զսպող դեր ունի, հատկապես որ բարձրախոսով հաղորդվում է՝ ոչ սթափ վիճակում վարելու դեպքում տուգանքի մասին, ըստ նրա նախորդ տարիների հետ համեմատելով իրավիճակն առավել կառավարելի է:

«Լինում են դեպքեր, երբ  լողամիջոցը կամ  փչովի նավակները կողաշրջվում են, ափից հեռանում են,  այս հարցում ևս ջրային պարեկները և փրկարարները օգնության են հասնում»,- նշեց  Գալոյանն ու հավելեց, որ նման դեպքեր գրեթե ամեն օր են լինում, բայց բարեբախտաբար՝ առանց ծանր հետևանքների: 

Մեր զրուցակիցն ասաց, որ ջրային պարեկների կողմից հանգստացողներին սահմանված վայրերում լողալ հորդորելը ևս կարծես թե տալիս է որոշակի արդյունք, հայտնեց, որ այս տարի ջրահեղձումների դեպքեր չեն եղել:

Սևանա լճի առափնյա հատվածում հասարակական կարգի պահպանությանը հետևելը ևս ջրային պարեկների գործունեության տիրույթում է՝ բարձր երաժշտություն, վեճեր, այլ հանգստացողների համար անհարմարությունների ստեղծում, թեև նման վարքը վարչական պատասխանատվություն չի ենթադրում, բայց ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ պարեկների բացատրական աշխատանքները տալիս են իրենց արդյունքը,  ափերին հետիոտն ծառայությունը զգոնություն է մտցրել:  

Արդյոք անհրաժեշտություն չկա մասնավոր լողափերում ևս իրականացնել հետիոտն ծառայություն:  Գալոյանը բացատրեց, որ  իրենց առջև նման խնդիր դրված չէ, քանի որ մասնավորն արդեն իսկ վերահսկում է իր տարածքում հասարակական կարգի պահպանությունը, բայց հանրային լողափերով անցնելիս շրջում են նաև մասնավորներում, բարձրախոսով հորդորում հետևել կանոններին:

 

Մարիամ Մկրտչյան  

30 Հուլիս, 2025 12:32
Վեր