ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ Zarkerak - ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ
Zarkerak Zarkerak - ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ադրբեջան-Ուրալ» հասարակական կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներին։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա հետախուզվում է քրեական օրենսգրքի հոդվածով։ Սակայն, թե որ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։

Հուլիսի սկզբին Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը երկու ամսով ձերբակալել է Շիխլինսկու որդուն՝ Մուտվալային։ Պատճառը հուլիսի 1-ին Բաքվի հրապարակում տեղի ունեցած միջադեպն էր։  Մուտվալա Շիխլինսկին դատարանում հայտարարել է, որ չի տեսել իր աջ կողմում գտնվող անվտանգության աշխատակցին, որին վրաերթի է ենթարկել և զղջում է կատարվածի համար։

30 Հուլիս, 2025 13:04
Վեր