Վահան Կոստանյանը և Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Zarkerak - Վահան Կոստանյանը և Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ
Zarkerak Zarkerak - Վահան Կոստանյանը և Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ
Վահան Կոստանյանը և Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ

Վահան Կոստանյանը և Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հուլիսի 30-ին հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Վահան Կոստանյանը և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

31 Հուլիս, 2025 15:06
Վեր