Երևանի Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ Zarkerak - Երևանի Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ
Zarkerak Zarkerak - Երևանի Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ
Երևանի Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ

Երևանի Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 10-ին՝ ժամը 17:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են Opel, Chevrolet, Mitsubishi և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները․ Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել են դի տեղափոխող մեքենային, իսկ ուղևորին` շտապօգնությանը. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Volkswagen մակնիշի ավտոմեքենայի ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, Chevrolet մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են Chevrolet, Mitsubishi և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

11 Օգոստոս, 2025 10:22
Վեր