Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թրամփ-Պուտին հանդիպմանը Zarkerak - Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թրամփ-Պուտին հանդիպմանը
Zarkerak Zarkerak - Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թրամփ-Պուտին հանդիպմանը
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թրամփ-Պուտին հանդիպմանը

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թրամփ-Պուտին հանդիպմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահները գրեթե երեք ժամ տևած բանակցություններից հետո հեռացել են Ալյասկայից՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում մամուլի համար հայտարարությամբ հանդես գալով միայն:

Հայտարարված ընթրիք և ընդլայնված ձևաչափով քննարկում (հիմնական բանակցություններն անցկացվել են «3+3» ձևաչափով) չի անցկացվել։

Հանդիպման ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որտեղ լրագրողները ոչ մի հարց չեն տվել, երկու առաջնորդները բանակցություններն անվանել են «արդյունավետ»: Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի գործարքը դեռ ձեռք չի բերվել, սակայն Ռուսաստանին և ԱՄՆ-ին հաջողվել է համաձայնեցնել բազմաթիվ կետեր: Մանրամասները ԱՄՆ նախագահը չի հստակեցրել։

Վլադիմիր Պուտինը կրկին հիշատակել է «հակամարտության հիմնական պատճառները» և Թրամփի հետ համաձայնություն հայտնել, որ Ուկրաինայի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:

Եզրափակելով իր խոսքը՝ Թրամփը ենթադրություն է հայտնել, որ Պուտինի հետ իր նոր հանդիպումը կարող է կայանալ շատ շուտով։ ՌԴ նախագահն իր հերթին առաջարկել է այն անցկացնել Մոսկվայում։ Թրամփն առաջարկն անվանել է հետաքրքիր:

 

16 Օգոստոս, 2025 10:28
Վեր