Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ադրբեջանի նախագահն էլ իր հարցազրույցում արձանագրել է խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ երբ արձանագրում են, որ խաղաղություն է հաստատվել, չեն արձանագրում, որ այլևս կողմերը որևէ հարց չունեն իրար. «Միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացումը դինամիկ պրոցես է և կողմերն ունեն իրենց համաձայնությունները և անհամաձայնությունները, որն ընդհանուր պատկերի վրա ազդեցություն չի ունենում: Խաղաղությունը խնամքի անհրաժեշտություն ունի և այդ խնամքը պետք է լինի անընդհատ: Արձանագրումն այն է, որ խաղաղությունը հաստատված է և այն պետք է դառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ, իմ արձանագրումից այս կողմ որևէ բան չի փոխվել և թույլ տվեք կռահել, որ չի էլ փոխվի: Ես արձանագրել եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, դա ինստիտուցիոնալացման կարիք ունի և որևէ կասկած չկա, որ ես, մեր Կառավարությունը հետևողականորեն գնալու ենք խաղաղության ինստիտուցիոնալացման հետևից: Պայմանական ասած մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի, արդեն հասցրել ենք, հիմա անհրաժեշտ է, որ այդ նավամատույցներն ավելի հուսալի լինեն: Խաղաղությունն այլևս անշրջելի է»,-ասաց նա և նշեց, որ Խդա իր անձնական և կառավարության առաքելությունն է համարում։
Խոսելով նաև էքսկլավ-անկլավների մասին՝ Փաշինյանն ասաց. «Դա նույնպես հարց է, որը պետք է հասցեագրվի, նույնսիկ մեծ ցանկության դեպքում ես և ՀՀ կառավարությունը չենք կարող հրաժարվել էքսկլավ-անկլավների հարցից, որովհետև մենք ունենք Արծվաշեն՝ որպես ՀՀ ինքնիշխան տարածքի մի մաս, մենք չենք կարող հրաժարվել»:


