Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտ, բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա վիրավոր Zarkerak - Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտ, բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա վիրավոր
Zarkerak Zarkerak - Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտ, բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա վիրավոր
Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտ, բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտ, բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավոտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշառված թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսն ու «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան: 
 
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոիկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ապա կատարել ճանապարհի լվացան աշխատանքներ, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենաներից դիզվառելիքի արտահսք էր սկսվել: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սոս Սերոբյանն ու Էդիկ Առաքելյանը: 
 
Բախման հետևանքով «Toyota Alphard»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «MAN» մակնիշի ավտոբուսը եղել է կայանված, ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցահգործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավագյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 

30 Օգոստոս, 2025 20:30
Վեր