Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում այս տարվա 8 ամսում՝ հունվար-օգոստոսին, ակցիզային հարկերն աճել են 15.5 տոկոսով:
Այս մասին ԱԺ նիստում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ գործող իշխանությունը ակցիզային հարկը բարձրացրել է՝ այս տարի՝ 4200 դրամ, հաջորդ տարվանից՝ 4600 դրամ: Նա հետաքրքրվեց, թե որքանո՞վ են ակցիզային հարկի մուտքերն աճել այս մասով:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պարզաբանեց ակցիզային հարկերի բարձրացման նպատակը: Նա հիշեցրեց՝ ուղղակի հարկերի նվազում է նախաձեռնվել, անուղղակի հարկերի՝ բարձրացում: Նպատակը ոչ թե մուտքերի ապահովումն է եղել, այլ կառավարությունը հարկային համակարգի միջոցով տնտեսական զարգացումը խթանելու նպատակ է ունեցել:
«Ակցիզային հարկերն այս տարվա հունվար-օգոստոսին առաջանցիկ աճել են, 15.5 տոկոս աճ ունենք, որը ընդհանուր հարկերի 14 տոկոս աճից առաջանցիկ է: Դա նշանակում է, որ ակցիզային հարկի բարձրացումն իր էֆեկտն ունի»,-ասաց Հակոբյանը:


