Նյու Յորքից Փարիզ, հետո՝ Ստրասբուրգ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Zarkerak - Նյու Յորքից Փարիզ, հետո՝ Ստրասբուրգ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Zarkerak Zarkerak - Նյու Յորքից Փարիզ, հետո՝ Ստրասբուրգ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նյու Յորքից Փարիզ, հետո՝ Ստրասբուրգ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նյու Յորքից Փարիզ, հետո՝ Ստրասբուրգ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Նյու Յորքից Փարիզ, հետո՝ Ստրասբուրգ»։

 

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։

 

Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։

 

28 Սեպտեմբեր, 2025 21:14
Վեր