Դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց բջջայինների սահմանափակումները դրական ազդեցություն կունենան. Ավինյան Zarkerak - Դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց բջջայինների սահմանափակումները դրական ազդեցություն կունենան. Ավինյան
Zarkerak Zarkerak - Դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց բջջայինների սահմանափակումները դրական ազդեցություն կունենան. Ավինյան
Դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց բջջայինների սահմանափակումները դրական ազդեցություն կունենան. Ավինյան

Դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց բջջայինների սահմանափակումները դրական ազդեցություն կունենան. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավարական նիստում նշվել է, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։ Նաև առաջարկվում է 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։

Արձագանքելով այս նախաձեռնությանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ առաջարկում է հարցը ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ. «Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»։

29 Սեպտեմբեր, 2025 10:49
Վեր