Հայէկոնոմբանկը միացել է ArcaQR համակարգին Zarkerak - Հայէկոնոմբանկը միացել է ArcaQR համակարգին
Zarkerak Zarkerak - Հայէկոնոմբանկը միացել է ArcaQR համակարգին
Հայէկոնոմբանկը միացել է ArcaQR համակարգին

Հայէկոնոմբանկը միացել է ArcaQR համակարգին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկեց ArcaQR համակարգը՝ նորարարական լուծում, որը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ QR կոդի միջոցով՝ մեկ հպումով։ Նոր համակարգը զգալիորեն հեշտացնում է առօրյա վճարումները՝ խթանելով անկանխիկ վճարումները։

Այսուհետ Հայէկոնոմբանկի հաճախորդները AEB Mobile հավելվածով կարող են սկանավորել QR կոդը և իրականացնել վճարումներ պարզ ու արագ տարբերակով։

«Հայէկոնոմբանկի համար ArcaQR համակարգին միանալը կարևոր քայլ է՝ մեր հաճախորդներին ավելի հարմար և ժամանակակից վճարային լուծումներ առաջարկելու առումով։ Կարծում եմ ArcaQR-ը մեր հաճախորդների համար կապահովի արագություն, հարմարավետություն և անվտանգություն թվային միջավայրում։», - նշում է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Ղազարյանը։

Հայէկոնոմբանկը շարունակում է ներդնել նորարարական ծառայություններ, որոնք նպաստում են ոչ միայն հաճախորդների բանկային փորձառության բարելավմանը, այլ նաև՝ երկրում անկանխիկ վճարումների մշակույթի զարգացմանը։

 

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

02 Հոկտեմբեր, 2025 14:04
Վեր