Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետ Zarkerak - Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետ
Zarkerak Zarkerak - Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետ
Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետ

Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։ Այս հիշարժան օրը կարևոր առիթ է կրկին արժևորելու Գերմանիայի հաջողություններն ու ձեռքբերումները, ժողովրդավարական արժեքներին ու մարդու իրավունքներին անսասան հավատարմությունը։

Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Ջերմությամբ եմ հիշում այս գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, կայուն զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

03 Հոկտեմբեր, 2025 11:41
Վեր