Փաշինյանը խոսում է իրավունքից, Պուտինը՝ հաղթանակից, Թրամփը՝ մրցանակից. շաբաթվա ամփոփում Zarkerak - Փաշինյանը խոսում է իրավունքից, Պուտինը՝ հաղթանակից, Թրամփը՝ մրցանակից. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Փաշինյանը խոսում է իրավունքից, Պուտինը՝ հաղթանակից, Թրամփը՝ մրցանակից. շաբաթվա ամփոփում
Փաշինյանը խոսում է իրավունքից, Պուտինը՝ հաղթանակից, Թրամփը՝ մրցանակից. շաբաթվա ամփոփում

Փաշինյանը խոսում է իրավունքից, Պուտինը՝ հաղթանակից, Թրամփը՝ մրցանակից. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:

1. Կոպենհագենում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը: Խոսել են խաղաղության ամրապնդման մասին։

2. Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից։ Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթին: 

3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը:

4. Իրենք եղել են այն բանի համար, որ պետություն չլինի, իրենք թոկ են եղել Հայաստանի կայացումը թույլ չտալու համար: Նախկին նախագահների մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:

5. ԱԺ-ն ընդունել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծ: Պատգամավորները ծափերով են ողջունել, ընդդիմությունը քվերարկությանը չի մասնակցել:

6. Խաղաղության Նոբելյան մրցանակն ինձ չշնորհելը ԱՄՆ-ին ուղղված վիրավորանք կլինի. հայտարարել է Թրամփը:

7. Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ ռուսական զորքերը հաղթանակում են, իսկ Զելենսկին հակադարձել է՝ կարևոր է, որ վճռական գործենք, ռուսները պետք է իմանան, որն է այն գիծը, որը չպետք է հատել: 

03 Հոկտեմբեր, 2025 13:26
Վեր