Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է․ Ֆոն դեր Լայենն ամփոփել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը Zarkerak - Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է․ Ֆոն դեր Լայենն ամփոփել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը
Zarkerak Zarkerak - Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է․ Ֆոն դեր Լայենն ամփոփել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը
Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է․ Ֆոն դեր Լայենն ամփոփել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը

Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է․ Ֆոն դեր Լայենն ամփոփել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի շատ բովանդակալից փոխանակում ունեցանք՝ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։  

«Շնորհավորեցինք Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի աջակցությամբ ձեռք բերված պատմական առաջընթացի կապակցությամբ։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին։

Վճռական ենք՝ խորացնելու մեր համագործակցությունը։ Հայաստանը Եվրամիության համար  առանցքային գործընկեր է։

Մեր Global Gateway ռազմավարության միջոցով մենք կզարգացնենք տարածաշրջանային հաղորդուղիները. այն ընդգրկում է առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային տեխնոլոգիաները:

Անհամբեր սպասում ենք 2026 թվականի առաջին կեսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- X-ի իր էջում գրել է Ֆոն դեր Լայենը:

03 Հոկտեմբեր, 2025 15:29
Վեր