Գետում ավտոմեքենա է արգելափակվել Zarkerak - Գետում ավտոմեքենա է արգելափակվել
Zarkerak Zarkerak - Գետում ավտոմեքենա է արգելափակվել
Գետում ավտոմեքենա է արգելափակվել

Գետում ավտոմեքենա է արգելափակվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14։47-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանների մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։

Փրկարարները գետից դուրս են բերել «Mitsubushi» մակնիշի ավտոմեքենան:

03 Հոկտեմբեր, 2025 18:41
Վեր