Էկոպարեկային ծառայությունը Սևանա լճում ապօրինի 423 հատ խեցգետնաորսիչ և 43 հատ ձկնորսական ցանց է հայտնաբերել Zarkerak - Էկոպարեկային ծառայությունը Սևանա լճում ապօրինի 423 հատ խեցգետնաորսիչ և 43 հատ ձկնորսական ցանց է հայտնաբերել
Zarkerak Zarkerak - Էկոպարեկային ծառայությունը Սևանա լճում ապօրինի 423 հատ խեցգետնաորսիչ և 43 հատ ձկնորսական ցանց է հայտնաբերել
Էկոպարեկային ծառայությունը Սևանա լճում ապօրինի 423 հատ խեցգետնաորսիչ և 43 հատ ձկնորսական ցանց է հայտնաբերել

Էկոպարեկային ծառայությունը Սևանա լճում ապօրինի 423 հատ խեցգետնաորսիչ և 43 հատ ձկնորսական ցանց է հայտնաբերել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում հայտնաբերել են ապօրինի 423 հատ խեցգետնաորսիչ և 43 հատ ձկնորսական ցանց։

Ինչպես հայտնել է էկոպարեկային ծառայությունը, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 200 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ:

556049753_1219465403542016_665907960760195160_n.jpg (358 KB)

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

556108500_1219465420208681_8851626785695978467_n.jpg (264 KB)

03 Հոկտեմբեր, 2025 22:01
Վեր