Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, շարունակում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպի գործով անցնող մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի գործի քննությունը:
Ըստ դատարան ուղարկված գործի՝ Ասատրյանը մեղադրվում է Արարատ Միրզոյանի սպանության փորձի մեջ, սակայն դատարանը հրապարակել է վերդիկտ՝ սպանության փորձի հոդվածը վերաորակելով ավելի մեղմ՝ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
Այսօր լրացուցիչ դատալսումներ են, որոնց շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկման առարկա պետք է դառնա մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը


