ՎԶԵԲ նախագահի հետ քննարկեցինք համատեղ ծրագրերի ընթացքը. վարչապետ Zarkerak - ՎԶԵԲ նախագահի հետ քննարկեցինք համատեղ ծրագրերի ընթացքը. վարչապետ
Zarkerak Zarkerak - ՎԶԵԲ նախագահի հետ քննարկեցինք համատեղ ծրագրերի ընթացքը. վարչապետ
ՎԶԵԲ նախագահի հետ քննարկեցինք համատեղ ծրագրերի ընթացքը. վարչապետ

ՎԶԵԲ նախագահի հետ քննարկեցինք համատեղ ծրագրերի ընթացքը. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ ծրագրերն ու զարգացման հնարավորությունները։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բանկի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, կապի և թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում։

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է ակտիվորեն աջակցել Հայաստանի Կառավարության ռազմավարական բարեփոխումներին և մասնավոր հատվածի ներուժի զարգացմանը նպաստող ծրագրերին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև նոր հնարավորությունների շուրջ՝ կապված կանաչ էներգիայի, կայուն զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման հետ։

Հանդիպման մասին սոցցանցի իր էջում գրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Մանրամասները՝ տեսանյութում:

09 Հոկտեմբեր, 2025 16:44
Վեր