Ռումինիայում նշում են Հայերենի օր Zarkerak - Ռումինիայում նշում են Հայերենի օր
Zarkerak Zarkerak - Ռումինիայում նշում են Հայերենի օր
Ռումինիայում նշում են Հայերենի օր

Ռումինիայում նշում են Հայերենի օր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռումինիայում հոկտեմբերի 12-ին նշվում է Հայերենի օրը, որով հարգանքի տուրք է մատուցվում Ռումինիայի հայ համայնքի հարուստ ժառանգությանը:

Այս մասին նշված է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Այսօր Ռումինիայում մենք նշում ենք Հայերենի օրը՝ հարգանքի տուրք մատուցելով Ռումինիայի հայ համայնքի հարուստ ժառանգությանը: Լեզուն ավելին է, քան հաղորդակցման միջոց և ընդգրկում է ոչ միայն պատմությունն ու ժառանգությունը: Լեզուները ազգային ինքնության հիմնական ցուցիչներն են: Ավելին՝ «լեզուները ազգերի տոհմածառն են» (Սեմյուել Ջոնսոն): Այսօր մենք Ռումինիայի հայ համայնքի հետ միասին մեծարում ենք եզակի այբուբենը, հին գրական ավանդույթը և ինքնության հզոր խորհրդանիշը»,-ասված է երկրի ԱԳՆ-ի գրառման մեջ, որը եզրափակվում է «Մեր լեզուն մեր ինքնությունն է» գրությամբ։

12 Հոկտեմբեր, 2025 23:32
Վեր