Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պահվող անձանց հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում և բնականաբար ամեն օր մաքսիմալ ջանք ենք գործադրում, որպեսզի ունենանք կոնկրետ արդյունքներ: Քանի դեռ այդ արդյունքները չկան, դրանց մասին չեմ հայտարարում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Եգիպտոս կատարած այցին և Ադրբեջանի նախագահի հետ շփմանը՝ վարչապետը նշեց. «Միջոցառումն աննախադեպ էր, ես շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ նախագահին և Եգիպտոսի նախագահին հրավերի համար: Ադրբեջանի նախագահի հետ շփումները կրում են պարբերական բնույթ, որտեղ մենք ներկա ենք լինում՝ մանավանդ օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո, այդ շփումները կրում են պարբերական բնույթ: Քանի դեռ որևէ կոնկրետ հայտարարություն չի արվել, նշանակում է, որ աշխատանքային քննարկում է արդեն իսկ նախկինում արված հայտարարությունների շրջանակում»:


