Սահմանադրության փոփոխության թեմա մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան Zarkerak - Սահմանադրության փոփոխության թեմա մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Սահմանադրության փոփոխության թեմա մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան
Սահմանադրության փոփոխության թեմա մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան

Սահմանադրության փոփոխության թեմա մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գոհ եմ Կոպենհագենի մեր քննարկումներից և ընդհանրապես մեր շփումներից, ընդհանրապես խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների մանրամասներին:

«Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ կան անառարկելի փաստեր՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Ընդ որում՝ ասե՞մ, թե՞ չասեմ, կարող եմ ասել, կարող եմ չասել, բայց դա իրողություն է, և այդ իրողությունը դժվար է չնկատել»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը ևս ինչ-որ փուլում բարձրացնի Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու պահանջ, Փաշինյանը պատասխանեց՝ Սահմանադրության հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներն արտահայտվել են, և որ այդ դիրքորոշումների փոփոխության մասին չի հայտարարվել, դա նշանակում է՝ դիրքորոշումները չեն փոխվել:

«Եթե մենք նման հարց բարձրացնենք, կնշանակի՝ հակասում ենք մեր իսկ դիրքորոշումներին: Իսկ ո՞րն է մեր դիրքորոշումը: Մեր դիրքորոշումն այն է, որ արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում այդ խնդիրը լուծված է, դե յուրե ամբողջությամբ և համապարփակ կերպով լուծված է:

Սահմանադրության փոփոխության թեմա մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք: Սահմանադրության հետ կապված՝ մենք ունենք ներքին օրակարգ, և այդ ներքին օրակարգի վերաբերյալ հստակ, աներկբա հայտարարվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ընդունած հռչակագրում»,- ասաց նա:

16 Հոկտեմբեր, 2025 14:13
Վեր