Աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու հայտը ՖԻՖԱ-ն դեռևս քննարկում է. ԿԳՄՍ նախարար Zarkerak - Աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու հայտը ՖԻՖԱ-ն դեռևս քննարկում է. ԿԳՄՍ նախարար
Zarkerak Zarkerak - Աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու հայտը ՖԻՖԱ-ն դեռևս քննարկում է. ԿԳՄՍ նախարար
Աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու հայտը ՖԻՖԱ-ն դեռևս քննարկում է. ԿԳՄՍ նախարար

Աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու հայտը ՖԻՖԱ-ն դեռևս քննարկում է. ԿԳՄՍ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու հայտը դեռևս քննարկվում է ՖԻՖԱ-ի գործընկերների կողմից, և առաջիկայում սպասում ենք որոշմանը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե 2029 թվականին տեղի ունենալիք աշխարհի երիտասարդական առաջնությունը հնարավո՞ր է, որ տեղի ունենա Կապանի մարզադաշտում, որն այս պահին վերակառուցվում է:

Նախարարը տեղեկացրեց՝ Կառավարությունն իր ամբողջ ջանքը ներդրել է, որպեսզի բավարարի պահանջները՝ ՖԻՖԱ-ի կողմից դրական որոշում ընդունելու համար:

«Բնականաբար, շատ ուրախ կլինենք, որ Կապանում մարզադաշտը պատշաճ վիճակում լինի մինչև հնարավոր առաջնությունը՝ 2029 թվականը: Ուղղակի հիշեցնեմ, որ խոսքը Հայաստան-Վրաստան համատեղ հյուրընկալության մասին է, և լոգիստիկ առումով այնպիսի վայրեր պետք է ընտրվեն, որպեսզի հարմար լինեն երկու երկրներում զուգահեռաբար առաջնություն անցկացնելու համար:

Հաշվի առնելով, որ Կապան թռիչքներ կան, ոչինչ չի կարելի բացառել: Եկեք մենք գործերը անենք, մնացածը կլինեն կազմակերպչական հարցեր»,- ասաց նա:

 

22 Հոկտեմբեր, 2025 17:06
Վեր