Այս ոճրագործությունը մեր պետությունը տասնամյակներով հետ շպրտեց. այդ ժամանակ առնվազն պետք է նախագահի հրաժարական հետևեր. Հոկտեմբերի 27-ից 26 տարի անց Zarkerak - Այս ոճրագործությունը մեր պետությունը տասնամյակներով հետ շպրտեց. այդ ժամանակ առնվազն պետք է նախագահի հրաժարական հետևեր. Հոկտեմբերի 27-ից 26 տարի անց
Zarkerak Zarkerak - Այս ոճրագործությունը մեր պետությունը տասնամյակներով հետ շպրտեց. այդ ժամանակ առնվազն պետք է նախագահի հրաժարական հետևեր. Հոկտեմբերի 27-ից 26 տարի անց
Այս ոճրագործությունը մեր պետությունը տասնամյակներով հետ շպրտեց. այդ ժամանակ առնվազն պետք է նախագահի հրաժարական հետևեր. Հոկտեմբերի 27-ից 26 տարի անց

Այս ոճրագործությունը մեր պետությունը տասնամյակներով հետ շպրտեց. այդ ժամանակ առնվազն պետք է նախագահի հրաժարական հետևեր. Հոկտեմբերի 27-ից 26 տարի անց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն աննախադեպ է համաշխարհային մակարդակում: Նման մասշտաբի և աննախադեպ ցինիզմով կազմակերպված հանցագործություն թերևս համաշխարհային նորագույն պատմության մեջ դժվար է հիշել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:

Նշենք, որ 26 տարի առաջ այս օրը ահաբեկչության զոհ դարձան  վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ևս 6 անձ, 8 անձ էլ վիրավորվեցին:

Խալաթյանի խոսքով՝ հանցագործության կատարման ցուցադրականությունը վկայում էր այն մասին, որ այն քամահրական ակտ էր պետականության նկատմամբ. «Սրա հեռահար նպատակը ոչ միայն երկրի ղեկավարության ֆիզիկական չեզոքացումն էր, այլև պետականությանը ծանրագույն հարված հասցնելը և ժողովրդի մեջ վախի սերմանումը, ինչը հաջողվեց: Մենք այդ ժամանակից արդեն քաղաքական ռեժիմի անդառնալի ձևախեղում ունեցանք և մինչև 2018 թվականը հարատևեցին բռնապետական կարգեր: Այս ամենի պատճառը պետականակենտրոն այրերի՝ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ֆիզիկական չեզոքացումն էր և հենց այդ  հեռահար նպատակն էր հետապնդվում  ահաբեկիչների կողմից: Ակնհայտ է, որ այստեղ շատ հմտորեն ծրագրավորված նաև արտաքին քաղաքական որոշակի հովանավորչությամբ իրականացված ծանրագույն պետական հանցագործություն էր, որը մինչ այսօր չի բացահայտվում»:

Խալաթյանը նշեց, որ կատարված ոճրագործությունը մեր պետությունը տասնամյակներով հետ շպրտեց իր զարգացման մեջ, ինչ վերաբերում է այդ ժամանակ իշխող քաղաքական ուժի գործողություններին՝ Խալաթյանն ասաց. «Ակնհայտ է, որ քաղաքական պատասխանատվություն լիարժեք կա, իսկ իրավական պատասխանատվության մասով սա այն հանգուցային պահն է, որ իրավապահ համակարգը պետք է ուժ գտնի իր մեջ դրան վերջնական պատասխան տալու: Որևէ իշխանություն, որի օրոք տեղի է ունենում նման մասշտաբի հանցագործություն՝ իր քաղաքական իմպոտենտությունն է ցույց տալիս, որ չի կարողանում կանխարգելել այդ հանցագործությունը և առնվազն պետք է այդ ժամանակ նախագահի հրաժարական հետևեր»:

Արտաշես Խալաթյանի կարծիքով հիմա ավելի դժվար է նման ահաբեկչություններ իրականացնել՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը 1999 թվականի համեմատությամբ. «Պետական որոշակի հասունություն արդեն առկա է  մեր պետական ինստիտուտներում: Հայաստանի քաղաքական դիրքավորումը և աշխարհաքաղաքական կշիռն այլ է, և այդ ամենն իհարկե, լիարժեքորեն չի բացառում, բայց էապես իջեցնում է դրա ռիսկը: Պատմական տեսանկյունից կասկած չունեմ, որ երբևէ  ճշմարտությունը բացահայտվելու է, բայց արդյոք ֆիզիկապես հնարավոր կլինի իրավական պատասխանատվություն ամրագրել՝ դա հարց է: Ես այսօր չեմ տեսնում դրա նախադրյալները»:

 

Աննա Բզնունի

27 Հոկտեմբեր, 2025 11:31
Վեր