Ադրբեջանի քայլն ակնհայտ այլընտրանք է մինչև այս ՀՀ-ի ունեցած առևտրային կապուղիների հարցում. Բաքվի հռետորաբանության մեջ մեղմացում է նկատվում.  Արմեն Պետրոսյան Zarkerak - Ադրբեջանի քայլն ակնհայտ այլընտրանք է մինչև այս ՀՀ-ի ունեցած առևտրային կապուղիների հարցում. Բաքվի հռետորաբանության մեջ մեղմացում է նկատվում. Արմեն Պետրոսյան
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի քայլն ակնհայտ այլընտրանք է մինչև այս ՀՀ-ի ունեցած առևտրային կապուղիների հարցում. Բաքվի հռետորաբանության մեջ մեղմացում է նկատվում. Արմեն Պետրոսյան
Ադրբեջանի քայլն ակնհայտ այլընտրանք է մինչև այս ՀՀ-ի ունեցած առևտրային կապուղիների հարցում. Բաքվի հռետորաբանության մեջ մեղմացում է նկատվում.  Արմեն Պետրոսյան

Ադրբեջանի քայլն ակնհայտ այլընտրանք է մինչև այս ՀՀ-ի ունեցած առևտրային կապուղիների հարցում. Բաքվի հռետորաբանության մեջ մեղմացում է նկատվում. Արմեն Պետրոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Օգոստոսի 8-ից հետո չեմ նկատել Ադրբեջանի կողմից ընդգծված ապակառուցողական քայլեր, հակառակը՝ ակնհայտ մեղմացում է նկատվում թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ առանձին գործողություններում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:

Խոսելով այն մասին, որ  ղազախական ցորենի առաջին խմբաքանակը ՀՀ կմտնի ադրբեջանական ու վրացական երկաթգծով՝ Պետրոսյանը նշեց. «Սա մեծ հաշվով Հայաստանի դեմ տասնամյակներ շարունակվող շրջափակման գործընթացի աստիճանական չեղարկման մեկնարկ կարող է ազդարարել: Եթե այս  պայմանավորվածությունն աշխատի և տնտեսվարողները գնահատեն որպես բավարար արդյունավետ ճանապարհ, բնականաբար սա կարող է խթանել Հայաստանի և Կենտրոնական Ասիայի միջև համագործակցությանը և առևտրաշրջանառությանը, և իհարկե, Ադրբեջանի տարածքով ավելի կարճ և մատչելի բեռնափոխադրումների իրականացմանը: Ադրբեջանի քայլն ակնհայտ այլընտրանք է մինչև այս Հայաստանի ունեցած առևտրային կապուղիների հարցում»:

Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Ադրբեջանը ձգտում է խաղաղության կառուցման գործընթացում առաջանցիկ քայլեր իրականացնել. «Այս քայլից անմիջապես հետո ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ սկսեցին բարձրաձայնել այդ մասին՝ հատկապես ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը որպես թիրախ ընտրելով ԱՄՆ իշխանություններին՝ ցույց տալու համար իրենց նախաձեռնողական և խաղաղության միտված քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Հայաստանում ընթացող քննարկումներին, դրանք ևս տրամաբանական են, որովհետև մի կողմից շատ մեծ անվստահություն կա Ադրբեջանի նկատմամբ, մյուս կողմից էլ Հայաստանում նախընտրական շրջան է  և պարզ է, որ ցանկացած քայլ դերակատարների տարբեր շրջանակ փորձելու է օգտագործել իր շահերի համար»:

Պետրոսյանը նշեց, որ այս քայլը դրական առաջընթաց կարելի է համարել, սակայն դա չի նշանակում, որ լիարժեք ապաշրջափակում է տեղի ունենում. «Երկու երկրների միջև կապը դեռևս չի գործում, սահմանային կետեր գործարկված չեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքված չէ, այսինքն՝ սա երրորդական նշանակության, բայց անշուշտ նշանակալի քայլ է»:

Ինչ վերաբերում է հայկական կողմի այն առաջարկին, որ պատրաստ են ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակը՝ արևելագետն ասաց. «Այս պահին այդ առաջարկի պրակտիկ իրականացման հնարավորություն չկա, որովհետև դա ենթադրում է, որ մեր հարևան երկրներից մեկի կողմից, տվյալ դեպքում Թուրքիայի կողմից սահմանակետի բացում պետք է լինի: 2-3 տարի խոսվում է, որ պետք է սահմանները բացվեն, բայց Թուրքիան չի գնում այդ քայլին՝ հավանաբար այլ հաշվարկներ ու նպատակներ ունենալով»:

Խոսելով նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարության մասին, թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել ռուսական ապրանքների մուտքը Հայաստան՝ Պետրոսյանն ասաց. «Օվերչուկի հայտարարությունը շատ կանխատեսելի էր, որովհետև Ռուսաստանը փորձում է իր համար վերահսկելի կամ կառավարելի պահել Հարավային Կովկասում ընթացող պրոցեսները, որոնք ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության և տեղ թողնել անհրաժեշտության դեպքում դրանց մեջ ուղիղ կերպով ներգարվվելու համար: Դրա համար Ռուսաստանը հանդես է գալիս ևս մեկ պրակտիկ առաջարկությամբ, տվյալ դեպքում երկաթուղային կապը ՌԴ-ի և Հայաստանի միջև Ադրբեջանի տարածքով  և Վրաստանի տարածքով իրականանցելու առումով: Սա էլ այլընտրանքի հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, պետք է պարզապես հետևել գործընթացներին»:

 

Աննա Բզնունի

28 Հոկտեմբեր, 2025 14:53
Վեր