Մենք կվերականգնենք միջուկային օբյեկտները և դրանք կդարձնենք ավելի հզոր. Փեզեշքիան Zarkerak - Մենք կվերականգնենք միջուկային օբյեկտները և դրանք կդարձնենք ավելի հզոր. Փեզեշքիան
Zarkerak Zarkerak - Մենք կվերականգնենք միջուկային օբյեկտները և դրանք կդարձնենք ավելի հզոր. Փեզեշքիան
Մենք կվերականգնենք միջուկային օբյեկտները և դրանք կդարձնենք ավելի հզոր. Փեզեշքիան

Մենք կվերականգնենք միջուկային օբյեկտները և դրանք կդարձնենք ավելի հզոր. Փեզեշքիան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի միջուկային ծրագիրը լիովին խաղաղ բնույթ է կրում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի միջուկային արդյունաբերության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

 

«Մեր միջուկային ծրագիրն ամբողջությամբ կենտրոնացած է ժողովրդի խնդիրների լուծման և քաղաքացիական կարիքների սպասարկման վրա։

 

Մեր թշնամիները փորձում են համոզել, թե մենք ձգտում ենք միջուկային ռումբ ստեղծել, սակայն, Գերագույն առաջնորդի ֆեթվայի համաձայն, նման զենքի օգտագործումը արգելված է։

 

Գիտությունն ապրում է մեր գիտնականների մտքում, և շենքերի ու գործարանների ոչնչացումը ոչինչ չի փոխի. մենք կվերականգնենք և դա կանենք ավելի մեծ ուժով»,- նշել է նա։

02 Նոյեմբեր, 2025 17:18
Վեր