Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ, վնասվել է հայտնի Կապույտ մզկիթը Zarkerak - Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ, վնասվել է հայտնի Կապույտ մզկիթը
Zarkerak Zarkerak - Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ, վնասվել է հայտնի Կապույտ մզկիթը
Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ, վնասվել է հայտնի Կապույտ մզկիթը

Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ, վնասվել է հայտնի Կապույտ մզկիթը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի կենտրոնում՝ Մազարի Շարիֆից 45 կմ հեռավորությամբ:

 

Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը։

 

Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքում գտնվող աշխարհահռչակ Կապույտ մզկիթը, որը հայտնի է նաև որպես «Ալիի դամբարան» կամ «Հազրաթ Ալիի սրբավայր», մասամբ ավերվել է: Աֆղանական AVA-press-ի հաղորդմամբ՝ որոշ սալիկներ և մինարեթներ են ընկել, գմբեթի ներքին հատվածները և գլխավոր սյուները տեսանելի վնասներ չունեն, կանգուն են:

 

Ըստ որոշ աղբյուրների՝ աղետի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում, ամբողջությամբ փակվել է Բալխ-Սամանգան մայրուղու մի հատվածը՝ Թաշգուրգան կիրճի տարածքում։

03 Նոյեմբեր, 2025 11:00
Վեր