Ադրբեջանի հռետորաբանությունը օգոստոսի 8-ից հետո կտրուկ  փոխվել է և դա տեսանելի է նաև սահմանին. Սուրեն Պապիկյան Zarkerak - Ադրբեջանի հռետորաբանությունը օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է և դա տեսանելի է նաև սահմանին. Սուրեն Պապիկյան
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի հռետորաբանությունը օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է և դա տեսանելի է նաև սահմանին. Սուրեն Պապիկյան
Ադրբեջանի հռետորաբանությունը օգոստոսի 8-ից հետո կտրուկ  փոխվել է և դա տեսանելի է նաև սահմանին. Սուրեն Պապիկյան

Ադրբեջանի հռետորաբանությունը օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է և դա տեսանելի է նաև սահմանին. Սուրեն Պապիկյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունը  օգոստոսի 8-ից հետո կտրուկ իջել է, փոխվել է և դա տեսանելի է նաև սահմանին, ինչը կարող եմ ասել որպես Պաշտպանության նախարար, փաստ է: Եվ երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ »,- այս մասին ասաց նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին:   

Անդրադառնալով  նախարարության բյուջեի կրճատմանը՝ նախարարը պարզաբանեց.«2026-ի բյուջեն,  եթե համեմատենք նոխրդ տարիների բյուջեի ավելացման տենդենցի հետ,  որևէ խախտում չունի, բացառությամբ, որ տեղի է ունեցել 2025-ին, երբ  միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, որոնք առաջ բերված ծասխեր են:  2026-ի ծախսերի վրա տեսնում եք այդ տարբերությունը, եթե 2024-ի հետ համեմաատենք, բնական տեմպ է, այստեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա:  Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները: Օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է և չի կարող մեր կողմից չընդունվել՝ որպես կայացած փաստ  և դա բնականաբար պիտի ունենա իր հետևանքները»,- ասաց նա և հավելեց՝ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետներ չի կարող ասել:   

Ընդհանուր առմամբ խոսելով բանակի վերափոխումից, նշեց, որ ընթացիկ տարում սպասում են դաշտային համազգեստի  առաջին փորձանմուշներին, որից հետո կունենան գնման գործընթաց և ամբողջական կներդնեն բանակում: 

Նշեց նաև, որ ԱՄՆ-ի հետ  ռազմական համագործակցության առումով զարգացման բավական լավ դինամիկա կա: 

03 Նոյեմբեր, 2025 16:05
Վեր