2025-ի տասն ամիսներին դպրոցաշինության ծրագրով մենք կապիտալ ծախսերի 64 միլիարդ դրամի կատարողական ունենք. Ժաննա Անդրեասյան Zarkerak - 2025-ի տասն ամիսներին դպրոցաշինության ծրագրով մենք կապիտալ ծախսերի 64 միլիարդ դրամի կատարողական ունենք. Ժաննա Անդրեասյան
Zarkerak Zarkerak - 2025-ի տասն ամիսներին դպրոցաշինության ծրագրով մենք կապիտալ ծախսերի 64 միլիարդ դրամի կատարողական ունենք. Ժաննա Անդրեասյան
2025-ի տասն ամիսներին դպրոցաշինության ծրագրով մենք կապիտալ ծախսերի 64 միլիարդ դրամի կատարողական ունենք. Ժաննա Անդրեասյան

2025-ի տասն ամիսներին դպրոցաշինության ծրագրով մենք կապիտալ ծախսերի 64 միլիարդ դրամի կատարողական ունենք. Ժաննա Անդրեասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չափազանցություն չի լինի ասել, որ երբեք, անկախության շրջանում որևէ կառավարություն այնքան ներդրում չի արել այս ոլորտներում, ինչքան արվում է այս կառավարության օրոք:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Նրա խոսքով՝ բյուջեի շուրջ 38 տոկոսը կազմում են կապիտալ ծախսերը՝ 168,7 միլիարդ դրամ:

Կապիտալ ծախսերը 2021-ի համեմատ աճել են 1168 տոկոսով, 2025-ի համամատ աճելու են 34,8 տոկոսով:

Անդրեասյանն անդրադարձավ իրենց հաճախ ուղղվող քննադատությանը, որը վերաբերում է կապիտալ ծախսերի կատարողականին:

«Մենք ամեն տարի խոսում ենք այն մասին, որ կապիտալ ծախսերի կատարողականն այնպիսին չէ, ինչպիսին մենք կուզեինք տեսնել, և այստեղ ունենք բարելավման էական կարիք, և այս տարին մեզ ցույց է տալիս, որ հետևողական ջանքն արդյունք է թողնում, և մենք կապիտալ ծախսերի որակական փոփոխություններ ենք արձանագրում»,- ասաց նախարարը՝ օրինակ բերելով դպրոցաշինության ոլորտից: 

«2025-ի տասն ամիսներին դպրոցաշինության ծրագրով մենք կապիտալ ծախսերի 64 միլիարդ դրամի կատարողական ունենք: Ամբողջ 2023 թվականի ընթացքում մեր կատարողականը եղել է 20 միլիարդ, 2024-ին՝ 40 միլիարդ, այսինքն՝ կապիտալ ծախսերի կատարողականի առաջընթացը ցույց է տալիս, որ հիմա մենք 1 եռամսյակում անում ենք այնքան կապիտալ ծախս, ինչքան նախկինում, օրինակ՝ անցած տարի, կարող էինք անել մի ամբողջ տարվա ընթացքում»,- նշեց նախարարը՝ ընդգծելով՝ դա տեղի է ունենում այն բանի հաշվին, որ իրականում մենք խոսում ենք ոչ միայն, օրինակ, դպրոցների շինարարության մասին, այլև ինստիտուցիոնալ բարեփոխման ու կարողությունների զարգացման:

04 Նոյեմբեր, 2025 11:00
Վեր