Ծափաթաղում հուղարկավորել են սպանված փոքրիկ Տիգրանին. մարզպետարանում կքննարկվի մյուս երեխաների հարցը Zarkerak - Ծափաթաղում հուղարկավորել են սպանված փոքրիկ Տիգրանին. մարզպետարանում կքննարկվի մյուս երեխաների հարցը
Zarkerak Zarkerak - Ծափաթաղում հուղարկավորել են սպանված փոքրիկ Տիգրանին. մարզպետարանում կքննարկվի մյուս երեխաների հարցը
Ծափաթաղում հուղարկավորել են սպանված փոքրիկ Տիգրանին. մարզպետարանում կքննարկվի մյուս երեխաների հարցը

Ծափաթաղում հուղարկավորել են սպանված փոքրիկ Տիգրանին. մարզպետարանում կքննարկվի մյուս երեխաների հարցը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ծափաթաղում անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի մարմինը առավոտյան բերել են Ծափաթաղի իրենց տուն:

Տիգրան Օգանեսովին հուղարկավորել են:

Փոքրիկի հուղարկավորությունից հետո գումարվելու է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու և ընտանիքում ապրող մյուս երեխաների ապագայի հարցը:

Բացի երեքամյա տղայից՝ ընտանիքն ունի ևս չորս երեխա. ըստ համայնքի բնակիչների՝ չորսն էլ առողջական խնդիրներով։ Բացի այդ՝ տանն ապրում են նաև երեխայի հորաքրոջ երեխաները՝ դարձյալ առողջական խնդիրներով:

Հանձնաժողովի նիստի ընթացքում երեխաների խնամակալության հարցն է քննարկվելու, ռիսկերի գնահատումից ու մյուս աշխատանքներից հետո պետք է որոշվի, թե մյուս չորս երեխաները որտեղ և ում հետ են շարունակելու ապրել։

Նշենք, որ փոքրիկ Տիգրանն ապրում էր 6 հոգուց բաղկացած ընտանիքի հետ՝ ծնողների, տատ ու պապի, քույր-եղբայրների և հորաքրոջ։

Փոքրիկը որպես անհետ կորած որոնվում էր հոկտեմբերի 27-ից. նրա մարմինը գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։ 

 

04 Նոյեմբեր, 2025 16:56
Վեր