Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այս պահին Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 14 սմ-ով: Իսկ ոռոգման ջրի օգտագործման համար օրենքով սահմանված է 170 մլն խոր. մ, հնարավոր ամեն ինչ անելու ենք, վարչապետի հանձնարարությամբ, որ 2026 թվականին սահմանաչափը չգերազանցվի: Այդ մասին լրագրողներին ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Նա նշեց, որ Սևանա լճի և հարակից տարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են. «Ապօրինի կառույցների մաքրման աշխատանքները և ջրավազանի հարակից անտառների հատվածի մաքրման աշխատանքները այս պահին շարունակվում են, դեռ չեն ավարտվել»:


