Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը Zarkerak - Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը
Zarkerak Zarkerak - Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Պետական և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության վերաբերող հարցեր:

Ներկայացվել է քաղաքականության թիրախային շրջանակը, պետական մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր պատկերը, սեփականության մասնաբաժիննեևը, կառավարման մոտեցումները: Նշվել է, որ պետական քաղաքականության առանցքային նպատակներից են՝ ապահովել արդյունավետ կառավարում, հաստատել հաշվետու և թափանցիկ համակարգ:

Քննարկման ընթացքում հստակեցվել են նշված ուղղություններով հետագա աշխատանքներն ու քայլերը։ Շեշտվել է նաև ՊՄԸ քաղաքականությանն օրենսդրական դաշտի համապատասխանեցման կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերոնշյալ ընկերություններում կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և հանձնարարել քաղաքականությունը լրամշակել՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:

05 Նոյեմբեր, 2025 17:34
Վեր