Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքներին Zarkerak - Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքներին
Zarkerak Zarkerak - Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքներին
Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքներին

Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Այցի շրջանակում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու կատարման որակը, տեղում քննարկվել են առկա խնդիրները, դրանց ուղղված հնարավոր լուծումները:

Նախարարը կարևորել է հուշահամալիրի տարածքում միջավայրի հարմարեցման՝ ներառականության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչներն իրազեկել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների, ընտրված քարատեսակների որակական չափանիշների մասին մանրամասներ:

Նախարարը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել որակի բարձր չափանիշներն ու աշխատանքների կատարման ժամկետները։

07 Նոյեմբեր, 2025 12:30
Վեր