Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ Zarkerak - Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ
Zarkerak Zarkerak - Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ
Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աբովյան և Իսահակայն փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

07 Նոյեմբեր, 2025 20:42
Վեր