Եղիշե Մելիքյանը անդրադարձել է Թիկնիզյանի շուրջ հնչած խոսակցություններին Zarkerak - Եղիշե Մելիքյանը անդրադարձել է Թիկնիզյանի շուրջ հնչած խոսակցություններին
Zarkerak Zarkerak - Եղիշե Մելիքյանը անդրադարձել է Թիկնիզյանի շուրջ հնչած խոսակցություններին
Եղիշե Մելիքյանը անդրադարձել է Թիկնիզյանի շուրջ հնչած խոսակցություններին

Եղիշե Մելիքյանը անդրադարձել է Թիկնիզյանի շուրջ հնչած խոսակցություններին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը անդրադարձել է «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շուրջ հնչած խոսակցություններին։

Վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների ֆոնին, թե որոշ ֆուտբոլիստներ հրաժարվում են գալ հավաքական, Մելիքյանը վստահեցրել է, որ Թիկնիզյանը հրավիրվել է թիմ և պատրաստվում է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում՝ ընդգծելով նրա նվիրվածությունը և պրոֆեսիոնալ վերաբերմունքը։

«Թիկնիզյանը հրավիրվել է հավաքական և ինքը գալու է ու դուրս է գալու խաղադաշտ՝ իր հավաքականի համար խաղալու։

Ինքն էլ մեր համար շատ նվիրված տղա է, ազգային հավաքականում շատ մեծ սրտով է գալիս ու աշխատում»,- նշել է Մելիքյանը։

 

08 Նոյեմբեր, 2025 17:11
Վեր