Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
«Այս արձանագրումը կարևոր փաստ է երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից և վկայում է, որ Հայաստանի վայրի բնության էկոհամակարգերում տեղի են ունենում դրական փոփոխություններ։
Լուսանը (Lynx lynx) հիմնականում բնակվում է լեռնային և անտառապատ շրջաններում։
Հարգելի քաղաքացինե՛ր, շնորհակալություն ենք հայտնում նման դիտարկումները ներկայացնելու համար, սակայն կոչ ենք անում պահպանել զգուշություն և չմոտենալ կենդանուն։
Հիշեցնենք.
Լուսանը վայրի կենդանի է, և նրան իր բնական միջավայրում մոտենալը կարող է վտանգել թե՛ կենդանուն, թե՛ մարդու անվտանգությունը,
Խորհուրդ է տրվում չփորձել բռնել կամ կերակրել լուսանին,
Չի կարելի մոտենալ կամ հետապնդել նրան՝ տեսանկարահանելու նպատակով։
Եթե լուսան եք տեսել, խնդրում ենք տեղեկացնել համապատասխան բնապահպանական մարմիններին՝ նշելով վայրն ու ժամանակը»։


