«Ինտեր Մայամին» առաջին անգամ դուրս եկավ MLS-ի քառորդ եզրափակիչ Zarkerak - «Ինտեր Մայամին» առաջին անգամ դուրս եկավ MLS-ի քառորդ եզրափակիչ
Zarkerak Zarkerak - «Ինտեր Մայամին» առաջին անգամ դուրս եկավ MLS-ի քառորդ եզրափակիչ
«Ինտեր Մայամին» առաջին անգամ դուրս եկավ MLS-ի քառորդ եզրափակիչ

«Ինտեր Մայամին» առաջին անգամ դուրս եկավ MLS-ի քառորդ եզրափակիչ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, MLS-ի 1/8-րդ եզրափակչի երրորդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 4։0 հաշվով առավելության է հասել «Նեշվիլի» նկատմամբ՝ իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ, փոխանցում է armsport.am-ը:

Մայամին ներկայացնող ակումբի կազմում դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել թիմի արգենտինացի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին։ Այդ գոլային փոխանցումը արգենտինացու կարիերայի հոբելյանական՝ 400-րդն էր։ Դուբլի հեղինակ է դարձել նաև Մայամին ներկայացնող ակումբի արգենտինացի կիսապաշտպան Տադե Ալոնդին։

MLS-ի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչում «Ինտեր Մայամին» կմրցի «Ցինցինատիի» հետ։

Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 42 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 40 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։ Լիոնել Մեսսին դարձել է նաև MLS-ի լավագույն ռմբարկուն։

09 Նոյեմբեր, 2025 17:40
Վեր