Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սա շատ մեծ հեղափոխական մոտեցում է առողջապահական համակարգում, ֆինանսավորման ամբողջական նոր մոտեցում է»,- ԱԺ նիստում անդրադառնալով Առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն անդրադարձավ այն խմբերին, ովքեր ներառվելու են համակարգի մեջ և թվեր հնչեցրեց. «Մինչև 18 տարեկան երեխաները մեր երկրում 700 հազար հոգի են, նրանք նաև մեր Կառավարության շնորհիվ այսօր օգտվում են պետական պատվերից: Նրանք՝ որպես առաջին խումբ, պետության կողմից դառնալու են ապահովագրված և փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակը և փոխհատուցման գները: 65+ տարիքի անձինք 400 հազարից ավել քաղաքացիներ են, սա ահռելի մեծ թիվ է: Ապահովագրավճարի տարեկան գումարը 129 հազար 600 դրամ է»:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հարցին՝ Ավանեսյանն ասաց. «Այս աշխարհում ոչ մի ձրի բան չկա, ես չեմ ասել, որ ամեն ինչ լինելու է անվճար: Մեր կողմից սկզբունքն այսպիսինն է՝ ներառել բոլորին, բայց անհատի համար ոչ ամեն ինչ: Ես չեմ ասել, որ այլևս առողջապահությունը ձրի է»:


