Եթե լավ առաջարկ էր, ժամանակին գնայիք լուծումների, եթե չեք գնացել, ուրեմն պետք է պատասխան տաք ժողովրդին. Փաշինյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Եթե լավ առաջարկ էր, ժամանակին գնայիք լուծումների, եթե չեք գնացել, ուրեմն պետք է պատասխան տաք ժողովրդին. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Եթե լավ առաջարկ էր, ժամանակին գնայիք լուծումների, եթե չեք գնացել, ուրեմն պետք է պատասխան տաք ժողովրդին. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Եթե լավ առաջարկ էր, ժամանակին գնայիք լուծումների, եթե չեք գնացել, ուրեմն պետք է պատասխան տաք ժողովրդին. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Եթե լավ առաջարկ էր, ժամանակին գնայիք լուծումների, եթե չեք գնացել, ուրեմն պետք է պատասխան տաք ժողովրդին. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ կարևոր է կարդալ և հասկանալ՝ ինչ է գրված: Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում, գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ-ի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը և մեկնաբանությունը կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն՝ ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում, ինչ է նշանակում ԼՂ ամբողջ բնակչություն, նշանակում է նաև ԼՂ-ի ադրբեջանական համայնքը և այսպես շարունակ»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով բանակցությունների վերաբերյալ հրապարակված փաթեթին՝ վարչապետը նշեց. «Այն ձևակերպումը, որ չի կարող ունենալ որևէ սահմանափակում, դա նշանակում էր նաև, որ ԼՂ և ԼՂ-ի որևէ կարգավիճակ կարող էր և նախատեված չլինել, իսկ թե ԼՂ-ի ինչ կարգավիճակ կարող էր նախատեսված լինել, դա ֆիքված է նույն փաթեթում՝ արձանագրված ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովում, որտեղ արձանագրվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ ԼՂ-ն պետք է ստանա ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Եթե լավ առաջարկ էր՝ ժամանակին գնայիք լուծումների, եթե լավ առաջարկ է եղել ու չեք գնացել լուծումների, ուրեմն դուք պետք է պատասխան տաք ժողովրդին, թե ինչու չեք գնացել լուծումների, իսկ եթե վատ առաջարկ է եղել, ցանկացած հաջորդ առաջարկ, նախորդից ավելի վատ է եղել: 2019 թվականի փաստաթուղթն ինքնուրույն փաստաթուղթ չի, ինձ չի ներկայացվել որպես Մինսկի խմբի համանախագահողների նոր առաջարկ, այդ փաստաթղթի առաջին նախադասությունը սկսվում է՝ մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, ես ՀՀ նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ, դա ինձ է ներկայացվել իմ հարցումներին ի պատասխան՝ որն է ամփոփ նկարագրությունը ԼՂ հարցի բանակցային գործընթացի իմ վարչապետ դառնալու պահին գոյություն ունեցած բովանդակության»:

Փաշինյանի դիտարկմամբ՝ 2019 թվականի թղթի առաջարկն արտահայտում է նախորդող շրջանի բանակցային տրամաբանությունը. «Դուք էլ կոալիցիայի մեջ էիք, համաձայնեիք, լուծեինք, պրծնեինք, ինչ եք ուզում մեզնից: 2018 թվականին ես վարչապետ եմ դարձել ձեր, կոալիցիան ասում էր՝ հողերը տվեց, ինչի համար, որովհետև այդ նույն փաթեթի մաս է նաև Սերժ Սարգսյանի պատասխանը, որտեղ ասում է, որ մենք վաղուց պետք է այլևս հույս չունենանք, որ Ադրբեջանը թողնելու է պատերազմով ԼՂ հարցը լուծելու իր մղումը, բա այդ վիճակն այն ժամանակ կար, ավելի լավ վիճակ կար՝ ինչու չեն լուծել: Մենք սկսել ենք ուսումնասիրել բովանդակությունը և հարցեր ենք տվել համանախագահողներին: Ես ոչ մի նոր բան այս փաթեթի մասին չունեմ ասելու, որովհետև 2020 թվականից մինչև այս պահը ես ամեն ինչ ասել եմ: 2016 թվականից և գուցե նախորդող շրջանից, բոլոր փաթեթներում նախատեսված է եղել ԼՂ-ի այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում և զրոյից հայ-ադրբեջանական նոր համակարգի ստեղծում: Այն ժամանակ, երբ հայկական կողմը համաձայնել է ապագա հանրաքվեով կարգավիճակ որոշելուն, դա նշանակում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն նույն պահին չեղարկվել է՝ հենց հայկական կողմի կողմից»:

03 Դեկտեմբեր, 2025 17:07
Վեր